Լավաշով պանրային ձվածեղ

Այս հետաքրքիր պանրային ձվածեղն, իրոք, կախվածություն է առաջացնում,և հարցը միայն օգտագործվող բաղադրիչները չեն, այլ նաև այն, որ ներկայացվող ուտեստը շատ հեշտ է պատրաստելը:

Այն կարելի է մատուցել ոչ միայն նախաճաշին, այլև օրվա ցանկացած ժամի:

Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են․

  • Լավաշ՝ թավայի չափսի կտոր
  • Ձու՝ 1 հատ
  • Պանիր՝ 30-50 գրամ
  • Երշիկ, խոզապուխտ կամ միս՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ձեթ՝ 1 ճաշի գդալ։

Կարող եք ավելացնել այլ բաղադրիչներ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը․

  1. Ձուն խառնում եք, ավելացնում աղ: Եթե աղի պանիր եք օգտագործում, կարող եք աղ չանել:
  2. Պանիրն անցկացնում եք քերիչի միջով:
  3. Lավաշի կտորը դնում եք ձեթով պատված թավայի մեջ, այնպես, որ ծայրերը մի քիչ դուրս գան թավայից։ Դնում ցածր կրակի վրա: Եթե լավաշը պնդոտ է, ապա կարող եք այն նախապես թրջել, կամ ձվի մեջ ավելացնել 1-2 գդալ կաթ կամ ջուր․ այդ ժամանակ լավաշը լավ կխոնավանա:
  4. Լավաշի վրա լցնում եք ձուն, ապա՝ պանիրը:
  5. Փաթաթում եք լավաշի ծայրերը և ավելացնում կրակը՝ լավաշը տապակելով երկու կողմից:

Ուշադրություն․ եթե կրակը միանգամից ուժեղ է լինում ապա լավաշը կվառվի, իսկ ձուն կմնա հում:

Բարի ախորժակ։

(Visited 8 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика