Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

Խոյ. Փորձառու մարդկանց խորհուրդներին ականջալուր մի եղեք, ուրիշների սխալների վրա մի սովորեք, նախընտրեք սեփական ուղին կերտել։ Այսօր կարևոր է ճկունություն ցուցաբերել։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները։

Ցուլ. Չեն բացառվում հաճելի հանդիպումներն ու ծանոթությունները, որոնք ձեզ կդրդեն հետաքրքիր մտքերի։ Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի։ Դուք լավ ժամանակ եք անցկացնում՝ մոռանալով խնդիրների և դրանց լուծման մասին։

Երկվորյակներ. Օրը հարմար չէ երկար ուղևորությունների և սպորտով զբաղվելու համար։ Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ հանդիպումներից, ովքեր ձեր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն։ Այսօր դուք հակված եք մեծ ծախսերի և չեք մտածում հետևանքների մասին։

Խեցգետին. Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։ Բարձր է ստեղծագործական ներուժը, կարելի է նոր գործ սկսել կամ կյանքում փոփոխություններ մտցնել։

Առյուծ. Ձեր կարծիքը ձեզ պահեք, քանի որ հակառակ դեպքում մեծ է դիմացիններին վիրավորելու վտանգը։ Այսօր խուսափեք ուղևորություններից, ձեր անուշադրության պատճառով կարող եք տհաճ իրավիճակում հայտնվել։

Կույս. Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Այսօր կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես անձնական կյանքի հետ կապված, մեծ է սխալվելու հավանականությունը։

Կշեռք. Լավ կլինի օրը նվիրել հաճելի զբաղմունքներին, մարզադահլիճ կամ պարասրահ այցելությանը։ Կմեծանա գեղանկարչության, երաժշտության և գրականության նկատմամբ հետաքրքրությունը։ Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է ընկերների հետ շփման համար։ Նրանց շնորհիվ դուք կկարողանաք նոր ծանոթություններ հաստատել։

Կարիճ. Կարգավորվում են ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները, կարիերայի աստիճաններով բարձրանալու և մասնագիտական դիրքերն ամրապնդելու հավանականություն կա։ Խուսափեք անիմաստ կապերից և նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումը, ովքեր ձեզ հաճելի չեն։

Աղեղնավոր. Մանր, բայց շատ տհաճ սխալների պատճառով գործերի ընթացքը կդանդաղանա։ Չի բացառվում, որ լրացուցիչ ծախսերի կարիք կլինի՝ ակտուալ խնդիրները լուծելու համար։ Ռիսկի մի գնացեք, ինչքան էլ որ մեծ լինի գայթակղությունը։ Օրը հատուկ վերաբերմունք կպահանջի սիրելիի և նրա զգացմունքների նկատմամբ։

Այծեղջյուր. Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։ Սիրած մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում նրա թերությունների, քան առավելությունների վրա։

Ջրհոս. Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

Ձկներ. Դուք կառուցողական եք տրամադրված, պատասխանատու եք և վճռական։ Հնարավորություն կա լեզու գտնելու այն մարդկանց հետ, ովքեր նախկինում չէին վստահում ձեզ և համարում էին թեթևամիտ։ Գերազանց օր է ռոմանտիկ ուղևորության համար։ Դուք հմայիչ և կենսուրախ եք, հեշտ եք ծանոթություններ հաստատում և սիրահետում։

(Visited 18 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика