Ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն. Չինաստանի ՊՆ

Ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն և հիմնովին տարբերվում են ռազմական դաշնակցային հարաբերություններից, որոնք գոյություն ունեն որոշ երկրների միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական փոխգործակցության գործընկերներ են: Երկու երկրների միջև հարաբերությունները միջազգային հարաբերությունների օրինակ են` հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության, անկողմնակալության և փոխշահավետության վրա: Կողմերը հավատարիմ են ո՛չ դաշինքին, ո՛չ առճակատմանը, ո՛չ երրորդ երկրների դեմ համագործակցությանը, այս հարաբերություններն էապես տարբերվում են ռազմական հարաբերություններից, որոնք գոյություն ունեն որոշ երկրների միջև», — ասվում է, միջազգային ռազմական համագործակցության վերաբերյալ, Չինաստանի մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ ռազմական ոլորտում հարաբերությունների բարձր մակարդակը երկկողմ հարաբերությունների առանձնահատկությունների հիմնական ցուցիչն է, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության կարևոր հենարանը:

«2021 թվականին լրանում է բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի 20-ամյակը, չինական կողմը պատրաստ է իրականացնել երկու երկրների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը՝ խորացնել բարձր մակարդակի շփումները, համագործակցել համատեղ զորավարժությունների, ինչպես նաև ռազմատեխնիկական դաշտում», — նշվում է հայտարարության մեջ:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել նոր դարաշրջանում համակողմանիորեն խորացնել ռուս-չինական ռազմական հարաբերությունները, պաշտպանել ընդհանուր շահեը, ինչպես նաև միջազգային խաղաղությունն ու կայունությունը:

(Visited 5 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика