Աստղագուշակ փետրվարի 24-ի համար

Խոյ. Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք կառաջարկեն ձեզ հեշտ գումար աշխատել: Ավանտյուրային միջոցառումները արդյունքի չեն բերի, չնայած, որ դուք լրիվ այլ հույսեր ունեիք:Օրը կարող է հաճելի անակնկալներ մատուցել սիրային հարցերում:

Ցուլ. Այսօր դուք կլինեք լի էներգիայով եւ կկարողանաք իրատեսորեն գնահատելով իրադրությունը հասնել որոշակի արդյունքների: Խոստումներին եւ հավաստիացումներին, որոնք այսօր կլսեք, մի հավատացեք: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները կլինեն բավականին դրական: Հնարավոր են նոր եւ խոստումնալից ծանոթություններ:

Երկվորյակ. Այսօր դուք գործընկերների եւ ծանոթների օգնության կարիքը կունենաք: Անվարան դիմեք նրանց: Նրանք պատրաստ են կիսելու ձեր ուսերին բեռնված պարտականությունները: Օրը հարմար է նաեւ սիրային հարաբերությունների համար:

Խեցգետին. Եթե ինչ որ բան այսօր չեք կարող պայմանավորվել, ապա ավելորդ ջանքեր այդ ուղղությամբ մի գործադրեք: Պարզապես հետաձգեք այդ գործերը, մինչ ավելի հարմար պահը: Այլապես կարող եք հայտնվել կոնֆլիկտների մեջ: Հնարավոր է, որ բախումներ լինեն անձնական կյանքում:

Առյուծ. Մասնագիտական գործունեության համար այս օրը բավական բարենպաստ է: Եթե անձնական ոլորտում ունեք խնդիրներ, ապա դիմացինին մեղադրելուց առաջ, նախ պատճառները ինքներդ ձեր մեջ փնտրեցեք: Աշխատեք խուսափել մթնոլորտը էլ ավելի լարելուց:

Կույս. Օրը հարմար է բանակցությունների, երկարատեւ ծրագրերի քննարկման եւ հանդիպումների համար: Կարող եք աշխատել տեղեկատվական աղբյուրների հետ, հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա հաջորդ քայլերը պլանավորելու համար: Ձեր էմոցիաները պահեք վերահսկողության սահմաններում:

Կշեռք. Այսօր զբաղվեցեք ոչ բարդ գործերով, իսկ կարեւորները հետաձգեք, մինչ նոր աշխատանքային շաբաթվա սկիզբը: Խուսափեք ֆիզիկական, էմոցիոնալ եւ լուրջ մտավոր ծանրաբեռնվածությունից: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործելուց:

Կարիճ. Անձնական կյանքում եւ ընտանեկան հարաբերություններում օրը աչքի կընկնի լարվածությամբ: Եթե սիրելիի վարքագծում ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, փորձեք հանգիստ պայմաններում պարզաբանել հարաբերությունները: Ավելորդ լարվածությունը կհանգեցնի բախումների:

Աղեղնավոր. Ոչ մի ցնցում: Օրը կանցնի հանգիստ ու անշտապ: Կա գայթակղություն, որ ինքներդ ձեզ կստեղծեք խնդիրներ: Փորձեք որքան հնարավոր է հաճախ լինել մաքուր օդում լինել: Ցանկալի է, որ երեկոյան զբոսնեք ընկերների հետ դրսում:

Այծեղջյուր. Այն ինչ մտադրվել եք իրականացնել, այսօր կկարողանաք: Եթե զգում եք, որ ինչ որ բան չի ստացվի, կարիք չկա ճակատագիրը փորձության ենթարկելը: Ուժով կամ զոռբայությամբ դժվար թե ինչ որ բանի հասնեք: Հարմար ժամանակ է հանգստի, ճանապարհորդությունների եւ նոր ծանոթությունների համար:

Ջրհոս. Եթե ունեք հուսալի դաշնակիցներ, կարող եք բարդ գործերով զբաղվել: Հակառակ դեպքում միայն թեթեւ գործերով լցրեք օրվա պարապ ժամանակը: Անձնական ճակատում հնարավոր է առաջանան տարաձայնություններ, որոնք կբերեն փոխադարձ վիրավորանքների: Չափազանց բացախոսությունը այսօր խորհուրդ չի տրվում:

Ձկներ. Այսօր կարող եք լուրջ պլաններ կազմել եւ աշխատել գործընկերների հետ: Կստանաք կարեւոր տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու համար: Ականջալուր եղեք փորձառու մարդկան խորհուրդներին:

(Visited 6 times, 6 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика