Աստղագուշակ փետրվարի 22-ի համար

Խոյ. Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:

Ցուլ. Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը: Շատ ժամանակ կխլեն այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր բազմիցս անտեղի խառնվել են ձեր գործերին: Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել:

Երկվորյակ. Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Խեցգետին. Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունը օգնում են հաղթահարել բարդությունները:

Առյուծ. Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք;

Կույս. Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև` արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը:

Կշեռք. Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:

Կարիճ. Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի` թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը: Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել:

Աղեղնավոր. Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կակպված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում:

Այծեղջյուր. Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում: Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Ջրհոս. Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար:

Ձկներ. Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:

(Visited 8 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика