Աստղագուշակ փետրվարի 20-ի համար

Խոյ. Ավելի լավ է նոր գործեր այսօր չսկսեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ եւ չծանրաբեռնել ձեզ ավելորդ խնդիրներով: Կարելի է զբաղվել հարաբերությունների վերագնահատմամբ, մաքրելով ընկերական շրջապատը որոշ անցանկալի մարդկանցից:Ձեր խորհուրդները կլինեն օգտակար նրանց համար, ովքեր օգնության ակնկալիքով կդիմեն ձեզ: Շատ ժամանակ հատկացրեք տնային գործերին:

Ցուլ. Օրը կարող է բազում հնարավորություններ բացել ձեր առաջ:Հնարավորություն կունենաք նոր օգտակար կապեր հաստատելու, կարեւոր հարցերի շուրջ պայմանավորվելու: Օրը կարող է անակնկալներով լեցուն լինի սիրային հարաբերությունների առումով: Ցանկալի է, որ այսօր զբաղվեք առողջությանը վերաբերող հարցերով որոշակի փոփոխության ենթարկելով եւ սննդակարգը եւ օրվա ընդհանուր գրաֆիկը:

Երկվորյակ. Նախընտրույունը տվեք այն գործերին, որոնցում բացի ձեզանից այլ մարդկանց ներգրավվածության կարիքը չիլինի, քանի որ նրանք ովքեր կուզենան այսօր օգնել ձեզ, սեփական ոչ-կոմպետենտության պատճառով ընդհակառակը կխանգարեն: Ամենեւին պետք չէ զարմանալ, որ հարազատների գործընկերների նույնիսկ ղեկավարության կարծիքը կարող է տարբեր լինել ձեր կարծիքից:

Խեցգետին. Ճակատագիրը ձեզ այսօր հնարավորություն կտա հատկապես նյութական վիճակը կարգավորելու: Մի վարանեք: Ակնթարթային արագությամբ կայացրած վճիռներն են, որ ամենից ճշմարտինեն: Ավելի շատ ժամանակ հատկացրեք մաքուր օդում զբոսնելուն, հաճելի մարդկանց ընկերակցությամբ մշակութային հարցեր քննարկելուն:

Առյուծ. Փորձեք այս ժամանակահատվածում խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Խորհուրդ չի տրվում նաեւ զգացմունքային սուր ելեւէջումները: Օրը վատ չի դասավորվի արդեն բացված հունով գործերն առաջ տանելու համար: Հարաբերություններ պարզելուց զերծ մնացեք: Ավելի շատ հանգստացեք եւ մի մոռացեք ինքներդ ձեզ եւ սիրելիներին երես տալ:

Կույս. Կարելի է նոր գործեր սկսել,կամ ինքնակրթությամբ զբաղվել: Հնարավոր է հին կապերը աշխատեցնելու կարիք լինի, որոնք նոր հեռանկարներ կբացեն ձեր առաջ: Թեեւ հիմա դժվարությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ,սակայն գործնական ոլորտում կկարողանաք գոնե ընթացիկ հարցերից գլուխ հանել:

Կշեռք. Այսօր ձեր մասնագիտական հետաքրքրությունները կարող է բախվեն ձեր անձնական հարաբերություններին, ուստիեւ փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Պատրաստ եղեք ակնթարթորեն արձագանքել եւ որոշումներ կայացնել: Պլաններում փոփոխություններ մտցնելու կարիք ամենեւին չկա:

Կարիճ. Խոսակցություններում պետք է լինել հստակ եւ պահպանել էթիկետը: Փորձեք ավելի շատ լսել, իսկ ավելի քիչ` խոսել: Բախումներից խուսափեք այսօր, որքան հնարավոր է:Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական գործունեության տիրույթում: Եթե ճիշտ եւ ժամանակին կողմնորոշվեք, կարող եք շահող դուրս գալ:

Աղեղնավոր. Այս փուլը կարող է լինել բավական լարված ձեր համար: Կյանքի ավելի հանգիստ ռիթմ մշակեցեք ձեր համար եւ շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում: Սիրային ճակատում ամեն ինչ ընթանում է ներդաշնակ ու հանգիստ հունով: Հաճելի ծանոթություններ են սպասվում միայնակ Աղեղնավորներին:

Այծեղջյուր. Մասնագիտական գործունեության համար ժամանակը ամենից բարենպաստն է: Լավ կլինի, եթե կարողանաք գտնել եւ ղեկավարությանը առաջարկել նորարար միջոցներ, որոնք ձերաշխատավայրում աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ: Կարող եք օգտագործել կապերն ու ծանոթությունները ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելիս:

Ջրհոս. Օրը կանցնի հանգիստ, առանց կտրուկ շրջադարձների: Այսօր, ինչ որ պլանավորել եք, կկարողանաք իրականացնել լիովին: Փորձեք երեկոյան ինքներդ ձեզ ուրախացնել փոքրիկ նվերներով: Սիրելիները կօգնեն ձեզ այդ հարցում:

Ձկներ. Այսօր դուք բավականին խոցվող կլինեք: Պետք է հատկապես զգույշ լինել նոր ծանոթների հետ շփումներում, եթե նրանք չափազանց ակտիվություն են ցուցաբերում: Հնարավոր է խաբեության զոհ դառնաք: Ուշադիր եղեք մեքենայի ղեկին գտնվելիս: Նյութի աղբյուրը` http://yn.am/?afisha&p=84512&l=am

(Visited 9 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика