Ահա այն 5 պատճառները, թե ինչու եք արթնանալուց հետո դեռ հոգնածության զգացողություն ունենում

Երբ դուք 7-9 ժամ քնում եք գիշերը սովորաբար քունն առած եք արթնանում։Սակայն երբեմն արթնանալուց հետո դեռ հոգնածության զգացողություն եք ունենում: Որոնք են դրա պատճառները

1.Որակյալ քնի պակաս: Առանց որակյալ քնի ուղեղն ու մարմինը չեն կարող վերականգնվել։Արդյունքում մենք արթնանում ենք արդեն հոգնած և ամբողջ օրվա ընթացքում այդ զգացողությունը պահպանվում է:

2.Վատ սնունդ: Չնայած որ դուք կարող է առողջ սնունդ եք ուտում,սակայն դա չի նշանակում որ ստանում եք օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր վիտամինները: Համոզվեք որ ճիշտ բալանսավորված սնունդ եք օգտագործում հարուստ A,B,C վիտամիններով ինչպես նաև ցինկով,մագնեզիումով և կալցիով:

3.Քրոնիկ սթրես: Մեր օրերում աշխատանքը նույնպես սթրեսի հսկայական համաճարակի մի մասն է դարձել։Սահմանափակ ազատ ժամանակը,աշխատավարձի սպասումը նույնպես նպաստում են այս համաճարակին:

4.Նստած կենսակերպ: Ֆիզիկական ակտիվ կյանք վարելու համար ուժի և ժամանակի պակասը բերում է նրան որ մարդկանց մեծամասնությունը նստած կենսակերպ է վարում :Նույնիսկ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չեզոքացնում է կորտիզոլը և էնդորֆիններ է ազատում։Առաջինը նվազագույնի է հասցնում սթրեսը,իսկ երկրորդը մարզումներից հետո էյֆորիկ զգացողություն է պարգևում:

5.Ջրազրկում: Օրվա ընթացքում շատ ջուր խմեք։Ջուրը ուղեղին էներգիա է տալիս որն անհրաժեշտ է նրա գործառույթներն իրականացնելու համար այդ թվում հիշողության և մտածելու գործընթացները:

(Visited 19 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика