Եռաբլուրում վարչապետին զենքով հեռացնելու մասին հայտարարությունից հետո Վահան Բադասյանն բերման է ենթարկվել ԱԱԾ

Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ ազատամարտիկ, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել, այս պահին ԱԱԾ-ում է: Այդ մասին մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս հավելեց, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաեւ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան, Բադասյանն ասաց.

«Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաեւ… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:

Լրագրողների ճշտող հարցին, թե դա անհատնե՞րը պետք է անեն, Բադասյանը հայտարարեց, որ մեկը ինքը պատրաստ է դա անելու:

(Visited 9 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика