Ստացվում է՝ երեխաները մի շաբաթ դպրոց են գնալու 3 օր, հաջորդ շաբաթ՝ 2 օր․ Երևանի որոշ դպրոցներ անցել են հնգօրյա ռեժիմի

ArmDaily.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ մայրաքաղաքի որոշ դպրոցներ անցում են կատարել 5-օրյա ռեժիմի։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ երեխաներն դպրոց են հաճախելու շաբաթական հինգ օր։ Երեխաները շարունակելու են հաճախել կիսված դասարաններով՝ 1-ին և 2-րդ խմբերով։ Եթե 1-ին խումբը մեկ շաբաթ հաճախում է շաբաթական 3 օր, ապա հաջորդ շաբաթ այդ խմբի երեխաները դպրոց են գնալու շաբաթական 2 օր։

Մեզ ահազանգած ծնողը նշում էր, որ ստացվում է, երեխաները մի շաբաթ դպրոց են գնալու 3 օր, հաջորդ շաբաթ՝ 2 օր։ «Պարզապես չեմ պատկերացնում, թե այս տարբերակով երեխաներն ինչ են սովորելու։ Զարմանալին այն է, որ հնգօրյա ռեժիմի անցումը դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ է, բայց ախր երեխաներն առանց այն էլ շաբաթական միայն 3 օր են դպրոց գնում, ինչպես կարելի է շաբաթական 2 օր գնալ դպրոց։ Ինձ հետաքրքիր է գոնե ուսումնասիրություն կա՞, թե սա ինչպես է ազդելու կրթության որակի, երեխաների՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի, հոգեբանական տրամադրվածության վրա։ Սա ի՞նչ է, եթե ոչ փորձարկում մեր երեխաների վրա»։

Նա նշեց, որ որպես հիմնավորում է բերվում այն, որ բարձր դասարաններում գարնանային արձակուրդներն հանված են, երեխաներն էլ այս տարի սովորականից ավելի երկար են գնալու դպրոց, հետևաբար, ըստ ծրագրի՝ ամեն ինչ կհասցնեն։ «Բայց ինձ ամեն դեպքում հետաքրքիր է՝ նախ արդյո՞ք դպրոցները նման լիազորություն ունեն և արդյո՞ք, սա իսկապես չի ազդելու կրթության որակի վրա»։

(Visited 66 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика