7 հասարակ սովորություններ՝ անհաջողակից հաջողակի վերածվելու համար

Դուք հստակ որոշել եք փոխել ձեր կյանքը, բայց չգիտեք, թե ինչից սկսեք: Փորձեք վերանայել ձեր սովորությունները և հրաժարվել որոշներից՝ ի օգուտ նրանց, որոնք կուղղորդեն ձեզ դեպի հաջողություն:

Ահա 7 սովորություններ, որոնք օգնել են մի շարք անհաջողակների դառնալ հաջողակ դեմքեր:

1.Պարզեցրու քո խոսքը

Որքանո՞վ է ձեզ մոտ լավ ստացվում փոխանցել ձեր մտքերը: Շրջապատի հետ հաղորդակցվել պետք է մաքսիմալ պարզ ու հասարակ: Պետք է օգտագործել շատ հստակ, հնարավորինս պարզ, բայց տարողունակ բառեր՝ ձեր միտքը տեղ հասցնելու համար:

2. Հրաժարվեք հնից

Որպեսզի ձեռք բերեք ինչ-որ նոր բան, նախ պետք է հրաժարվեք հնից: Եթե, օրինակ, ցանկանում եք ունենալ նոր մեքենա, նախ պետք է հրաժարվեք այն մեկից, որն այլևս ձեզ պետք չէ: Եթե դուք ցանկանում եք պոզիտիվ մտածելակերպ ունենալ, նախ պետք է հրաժարվեք բացասական մտքերից:

Որպեսզի հրաժարվեք վատ սովորություններից, դրանք պետք է փախարինել նոր ու դրական սովորություններով:

3.Ձեր առաջ նպատակներ դրեք ամեն օր

Ամեն օր ձևակերպեք ձեր անելիքները թղթի վրա. Մի քանի անգամ այդպես վարվելուց հետո կհասկանաք, թե դա որքան ոգևորող սովորություն է, որ այլևս չեք ցանկանա հրաժարվել դրանից:

Հստակեցնելով ամենօրյա անելիքները՝ դուք կկարողանաք շարժվել ճիշտ առաջնահերթություններով և կարևորել կարևորը: Արդյունքում՝ ձեր ժամանակն ու էներգիալ անիմաստ կամ ոչ կարևոր բաների վրա ծախսելու փոխարեն կկարողանաք ավելի արդյունավետ օգտագործել դրանք:

4. Ինքներդ ձեզ հավատարիմ մնացեք

Արեք այն, ինչ խոսում եք և այն, ինչ մտածում եք: Կյանքում հաճախ կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ ձեզ կառաջարկեն հրաժարվել սեփական սկզբունքներից՝ նպատակիդ հասնելու համար: Մի արեք դա: Չկա ավելի կարևոր բան, քան ինքդ քեզ հավատարիմ մնալը, պահպանել ներդաշնակություն անձնական և մասնագիտական կյանքում, դա թույլ կտա ձեզ միաձուլել օգտակարը հաճելիի հետ:

5.Որոշումներ կայացրեք

Որքան շատ որոշումներ եք կայացնում, այնքան ավելի հաջողակ եք դառնում: Պատկերացրեք, որ մեկը օրական ընդունում է տասը որոշում, իսկ մյուսը՝ հարյուր: Բնականաբար երկրորդը կհաղթի, եթե անգամ նրա որոշումները սխալ են:

Շատերը վախենում են կարևոր որոշումներ կայացնել: Վախերը կաթվածահար են անում մեզ՝ ստիպելով հրաժարվել շատ հնարավորություններից: Միշտ որոշումներ կայացրեք, նույնիսկ եթե չգիտեք, թե դա ինչի կբերի:

6. Հարցեր տվեք

Մեզնից շատերը կարծում են, թե գիտեն պատասխանները, Այդպիսի վստահությունը խանգարում է, որպեսզի բացահայտենք ճշմարտությունը: Դուք պետք է սովորեք հարցեր տալ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք այն բնագավառից, որը ձեզ հետաքրքրում է:

Որպեսզի դառնաք հաջողակ, պետք է ոչ թե պատասխանել ինքներդ ձեր հարցերին, այլ կասկածի տակ դնել ձեր պատասխանները: Իսկ երբ ցանկանաք իմանալ ճշմարտությունը, դուք պետք է հարցնեք, այլ ոչ թե ենթադրեք:

7. Դարձեք ձեր գործի վարպետը

Լավ սովորությունները ձգում են այնպես, ինչպես վատերը: Հենց որ ընկալեցիք մի օգտակար սովորություն, անմիջապես սկսեք փնտրել մեկ ուրիշը: Միջին հաշվարկով մարդը տարվա ընթացքում կարող է ձեռք բերել 10 նոր սովորություններ, ինչը նշանակում է՝ բաժանվել նույնչափ հին սովորություններից: Մի՛ մոռացեք դրանք անընդհատ վերանայել և հիշեք՝ սկզբում դուք ձևավորում եք ձեր սովորությունները, իսկ հետո դրանք ձևավորում են ձեզ:

(Visited 12 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика