Հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել․ ՃՈ ուժեղացված ծառայություն Կոտայքի մարզում․ տեսանյութ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են.

«Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 19-ին՝ Կոտայքի մարզում։

ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձի, ինչպես և հետախուզման մեջ գտնվող՝ 4, համարանիշերը սահմանված տեղում չփակցված՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 11 տրանսպորտային միջոց։ 5 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»։

(Visited 14 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика