Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թուրքական աշխարհի մայրաքաղաք

Թուրքական խորհուրդը՝ միջազգային կազմակերպությունը, որը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը (Շուշա) հռչակել ամբողջ թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Աբրահամյանը:

Նախաձեռնությամբ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը: Նա նշել է, որ խորհուրդն ամեն տարի այս դերի համար առաջադրում է նոր քաղաք: Խորհրդի անդամները մտադիր են 2022 թվականին այս կարգավիճակը փոխանցել Շուշիին:

«Սա ընդգծելու է Շուշա քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար»,- նշել է Ամրեևը:

Նա բացատրել է, որ կազմակերպությունը մտադիր է քաղաքում անցկացնել ավելի քան 20 մշակութային միջոցառումներ և հույս հայտնել, որ ռազմական ավերածություններից հետո բնակավայրը մինչ այդ վերականգնված կլինի: Խորհրդի պաշտոնական որոշումն այս հարցի վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ:

(Visited 22 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика