ԱԺ-ն ընդունեց․ ավտոմեքենաներին այլևս տեխզննման կտրոններ պետք չեն

Ճանապարհային ոստիկանությունը այսուհետև կարող է մեքենաները ստուգել էլեկտրոնային բազայի միջոցով, նաև կփոխվի տեխզննման հաճախականությունը: ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ կողմ է քվեարկել մեքենաների տեխնիկական զննության գործընթացի փոփոխությանը:

Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ այլևս չեն փակցվի, փոխարենը անհրաժեշտ տվյալները ֆիքսվելու են էլեկտրոնային եղանակով։ Նախագծի մանրամասները նախօրեին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տեխզննման վերահսկողությունը բարձրացնելու համար այն կիրականացվի տվյալների էլեկտրոնային բազայի և հատուկ քարտի միջոցով ՝ տեխզննման կտրոնի փոխարեն: Քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահվելում է տվյալների բազայում։ Դա ճանապարհային ոստիկանությանը թույլ կտա մեքենաներն էլեկտրոնային եղանակով ստուգել՝ առանց այն կանգնեցնելու։

Կփոխվի նաև տեխզննման հաճախականությունը։ Առաջին անգամ մեքենան պետք է տեխզննվի արտադրման չորրորդ տարում, հաջորդ 10 տարվա ընթացքում` 2 տարին մեկ անգամ, ապա`տարին մեկ։ Նշենք, որ Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ մեկ տարում հանրապետությունում տեղի է ունենում 72-73 հազար վթար, որոնց հետևանքով 2019 թվականին մահացել է 343 մարդ։ Տարբեր գնահատականներով ՝ վթարների մինչև 30 տոկոսը պայմանավորված է մեքենաների անսարքությամբ։

(Visited 58 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика