Աստղագուշակ հունվարի 16-ի համար

Խոյ Խոյերին կարող է սպասվել չնախատեսված հանդիպում, կարճ ուղևորություն կամ ծանոթ թեմայով անձնական բնույթի զրույց: Ծնողների և տարեց մարդկանց հետ տարաձայնությունները չարժե հետաձգել, քանզի այսօր համարձակություն կունենաք շոշափելու ամենաակտուալ և ցավոտ թեմաները: Հնարավոր է ասեք կամ անեք մի բան, ինչն այլ ժամանակ չէիք վճռի: Պաշտպանելով ձեր դիրքերն ու իրավունքները՝ գործնական և կենցաղային հարցերում արժե ապավինել իրավական նորմերին:

Ցուլ Ցուլերը կարող են դառնալ ուրիշի անզսպվածության վկան: Հնարավոր է ինչ-որ մեկը հարձակվի ձեր համոզմունքների վրա կամ անկողմնակալ արտահայտվի նրանց մասին, ում դուք հարգում եք: Նման անկեղծությունը կարող է վարակիչ լինել, և դուք էլ միանգամայն պարզ և ուղիղ արտահայտվեք: Ուղևորությունների, շփումների, նամակագրությունների մեջ հավանականություն կա չծրագրված իրավիճակների, որոնք կպահանջեն ոչ ստանդարտ արձագանք և սառնասրտություն:

Երկվորյակ Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս զուգակցել արկածախնդրությունն ու ազատության որոնումներն առողջ մտածողության և գիտակցված անվտանգության միջոցների հետ: Արկածների ծարավն այս օրը հետաքրքիր և նույնիսկ անմոռանալի կդարձնի, սակայն միևնույն ժամանակ կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել: Հնարավոր են գժտություններ ընկերների հետ, վեճեր օրենքի ներկայացուցիչների հետ: Հոգեբանորեն ձեզ վրա կարող է ուժեղ ազդել անսպասելի նորությունը:

Խեցգետին Խեցգետիններին հանգստյան օրերը կարող են անակնկալ մատուցել: Չեզոք և պասիվ Խեցգետիններին այս օրերը ուժ կտան, կդրդեն ինչ-որ բան անելու ոչ այնպես, ինչպես միշտ: Հավանական է ձեզ համար ոչ տիպիկ պահվածք, դյուրաբորբոքություն: Բացառված չէ, որ ստիպված լինեք արհամարհել հանգիստը, քանզի ձեզ այլ ընտրություն չի թողնի սկսած զբաղմունքը: Եռանդուն և ձեռներեց Խեցգետինները ստիպված կլինեն մեկի հետ վիճել, որպեսզի պաշտպանեն ազատության իրավունքը:

Առյուծ Առյուծներին խորհուրդ չի տրվում հետաձգել մտահղացումը, այլապես ոգևորությունը վաղն արդեն կարող է վերանալ: Ընդհանուր էնտուզիազմի ֆոնին բացառված չեն հուսահատության, անհամբերության րոպեները: Հնարավոր են անակնկալներ ճանապարհին: Որպեսզի թանկարժեք ժամանակը չծախսեք մանր վերանորոգման վրա, արժե նախապես կարգի բերել կապի և փոխադրման միջոցները: Խոչընդոտները հաղթահարելը հեշտ կլինի, եթե ձեզ աջակցում է մտերիմ անձնավորությունը:

Կույս Շատ Կույսեր այսօր կենթարկվեն էմոցիաների պոռթկումներին, հեշտությամբ կգնան ինքնաբերական արկածախնդրությունների: Ցանկալիին հասնելու համար անհրաժեշտ է որսալ հոգեկան, ֆիզիկական կամ ինտելեկտուալ վերելքի րոպեները: Անհրաժեշտ տրամադրությամբ կկարողանաք կարճ ժամանակում գլուխ հանել ամենաանսովոր առաջադրանքից: Յուրօրինակ մտածողություն պետք կգա համակարգչի մասնագետներին, ծրագրավորողներին, խաղեր արտադրողներին:

Կշեռք Կշեռքներին լարված պահեր են սպասվում: Հնարավոր է հարաբերությունների սրում ընտանիքում, ամուսնության, ընկերության մեջ: Ամուր միություններում հնարավորություն կլինի արտահայտելու յուրօրինակ գաղափարներ, անկեղծ և առանց ավելորդ զգացմունքների խոսել ցավոտ թեմաների մասին, քննարկել նորությունները, շտկել ծրագրերը: Եթե հարաբերություններն ամուր հիմք չունեն, անտեղի ասած բառը կարող է անկառուցողական զգացմունքներ առաջացնել:

Կարիճ Կարիճների համար հանգստյան օրերը կարող են ծրագրվածով չսկսվել: Ռոմանտիկ հանդիպումն ավելի լավ է թողնել վաղվան: Այս օրերը կարող եք անցկացնել ոչ այնտեղ, ուր հույս ունեիք, կամ ռեժիմով, որը ձեզ հատուկ չէ: Կարող է ուշադրություն պահանջել համակարգիչը կամ այլ էլեկտրոնիկա: Հնարավոր է նետվեք օգնության արտակարգ իրավիճակում հայտնված ընկերոջը կամ ազգականին: Անակնկալ կարող է մատուցել ընտանի կենդանին:

Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում դավաճանել ընդունված ծրագրին, անձնական ճաշակներին կամ սկզբունքներին, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում: Այս օրը պահանջում է հնարամտություն, օպերատիվություն, մարտավարության արագ շտկում, սակայն ռազմավարությունը պետք է նախկինը մնա: Պահպանելով տոկունություն՝ կստանաք ցանկալին: Նյարդայնությունը կբերի ուժերի անիմաստ վատնման, իսկ արդյունքը կարող է անբավարար որակի լինել:

Այծեղջյուր Այծեղջյուրների համար օրը բարդ է, սակայն շատ բան կախված է առաջնայնությունների որոշումից: Եթե ամեն ինչ չափազանց անձնական եք ընդունում, փնտրում եք հարմարավետություն, ուզում եք ցանկությունների անմիջապես կատարում, ձեր գործը հեշտ չի լինի: Բացառված չէ, որ տհաճ անակնկալ սպասվի հենց ձեր տանը: Իրադարձություններին ավելի հանգիստ արձագանքելուն կօգնի երկարաժամկետ նպատակների գիտակցումը:

Ջրհոս Ճանապարհային պատահարները, կապի կամ այլ խափանումները Ջրհոսներին չեն խանգարի կյանքին դրական նայել: Այս օրերի արկածները կարող են ձեզ ժամանակավոր անհանգստություն պատճառել, սակայն ընդհանուր առմամբ միայն կհաստատեն, որ ճիշտ ուղու վրա եք: Մեծ նշանակություն ունի համախոհների հետ շփումը: Եթե այդպիսիք կան, չարժե դուրս գալ ընկերախմբի շրջանակներից: Վիճել, խաղալ, նորությունները քննարկել այսօր արժե միմիայն իսկական ընկերների հետ:

Ձկներ Ձկներին օգտակար կլինի տեղեկանալ գործողությունների ծրագրին, ճշտել իրենց հետաքրքրող ատյանների ժամանակացույցները: Նման շրջահայեցությունը կօգնի նվազագույնի հասցնել անակնկալները, կանոնավորել ծախսերը, ավելի արագ և արդյունավետ շտկել ընթացիկ ծրագրերը: Անցանկալի է գնել կապի միջոցներ, էլեկտրոնիկա, համակարգիչ: Լավագույն պահը չէ խորհրդատվությունների, պայմանավորվածությունների, փաստաթղթերի հետ աշխատանքի համար:

(Visited 34 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика