Քենիայում կորոնավիրուսի 16 տարատեսակ է հայտնաբերվել

Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Nation տեղական հրատարակությունը:

Կորոնավիրուսի տարբեր տեսակների շրջանառության մասին տվյալներն ստացվել են առնվազն ութ օկրուգներում՝ ավելի քան 200 մարդու անալիզների նմուշների ուսումնասիրման արդյունքում: Նշվում Է, որ ընդամենը երկրում կարող Է շրջանառվել կորոնավիրուսի 20 մուտացիա, որոնցից չորսը հայտնաբերվել Է համավարակի սկզբում՝ անցյալ տարվա մարտին:

Գիտնականների տեղեկատվության համաձայն, Քենիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակներն զգալիորեն տարբերվում են «բրիտանական» եւ «հարավաֆրիկյան» հիմնամանրԷներից, որոնց հայտնաբերման մասին երկրում դեռ չեն հայտնել: Սակայն նշվում Է, որ առայժմ միայն Քենիայում հայտնաբերված բացառիկ տարատեսակն առաջացնում Է առողջապահության բնագավառի փորձագետների անհանգստությունը:

Ինչպես հաղորդում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը, Քենիայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցում Է 98 հազարը, մահացել Է 1,7 հազար մարդ, որոնց մոտ հաստատվել Է հիվանդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

(Visited 11 times, 2 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика