Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, մոռանալով պատարագի կանոնների, խորանի նշանակության և իր, ըստ էության, այնտեղ գտնվելու բուն նպատակի մասին, որոշել է ձեռքի հետ քաղաքական թեմաներ արծարծել։
Ամեն մեկը կարող է ունենալ սեփական կարծիք, սեփական մտածողություն, դեմ և կողմ տեսակետ,բայց կան հագուստներ, որ կրելուց առաջ, պետք է գիտակցել դրանց պատասխանատվության աստիճանը։
Զինվորականի հագուստը,ոստիկանի, բժիշկի հագուստը և քահանայի հագուստը ունեն իրենց բուն նշանակությունը և՝ դրանք կրելով, մարդը նախ և առաջ պետք է անգիր իմանա կանոնները, օրենքները, որոնք գործում են տվյալ ոլորտում։
Ամեն մեկը չէ, որ պետք է սքեմ հագնի․ մեզ մոտ սքեմը դարձել է մեղքերը թաքցնելու և կոծկելու հագուստ, բայց այն հոգևոր է և Աստծո ծառայության նշան, Աստծո օրենքներին խոնարհություն է և ծառայություն է հավատավոր ժողովրդին։
Հագուստը կրեք, պարոնա՛յք, ըստ նշանակության։