Ինչ է քննարկել վարչապետը Իմ քայլի հետ․ մանրամասնում է Մակունցը

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպումներից էր, որը սովորաբար ամսական անցկացնում ենք՝ ըստ նպատակահարմարության։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին.«Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է։Առաջիկա անելիքների հետ կապված այն հատվածով, որով արդեն կլինի հրապարակային, դա իհարկե նաև կներկայացնենք»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քննարկում եղել է, Մակունցը պատասխանեց.«Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ,որովհետև նախ պետքէ հասկանալ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»։

Մակունցը հավելեց, որ քննարկվել է նաև ռազմագերիների խնդիրը. «Այդ առումով նորություն չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

(Visited 13 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика