Գյումրիի ռուսական ռազմաբազայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են սկսվել

Կորոնավիրուսային վարակի դեմ «Спутник-V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումներ են սկսվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Անձնակազմի պատվաստման համար 1000 դեղաչափից կազմված առաջին խմբաքանակը մատակարարվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտակի մասնաճյուղ։ Պատվաստումից բարդության դեպքեր չեն արձանագրվել։ Պատվաստումները կատարվում են կամավոր հիմունքով, զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա։

Ընդհանուր առմամբ Հարավային ռազմական օկրուգ է մատակարարվել ավելի քան 23 հազար դեղաչափ։ Մինչ օրս պատվաստանյութի երկու ներարկումն էլ ընդունել է ավելի քան 6000 զինծառայող և բժիշկ։ Եվս 14 հազար զինվոր և սպա դեռևս ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Առաջիկա 2 ամիսների ընթացքում ծրագրվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ավելի քան 60 հազար զինծառայողի և քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչների։

(Visited 8 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика