Հռոմի պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է արգենտինական La Nacion պարբերականը՝ հղում անելով վատիկանյան աղբյուրներին, 84-ամյա քահանայապետը ստացել է պատվաստման առաջին չափաբաժինը: Երեք շաբաթից տեղի կունենա երկրորդ ներարկումը:

Պատվաստման գործընթացը Վատիկանում մեկնարկել է այսօր առավոտյան, երբ տեղ է հասել ամերիկա-գերմանական ընկերությունների համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և Հռոմի պապը դարձել է առաջիններից մեկը, ով պատվաստվել է:

Նշվում է, որ լուսանկարներ չեն արվել պատվաստման ժամանակ՝ ելնելով գաղտնիության սկզբունքից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆրանցիսկոս պապը հայտնել էր, որ այս շաբաթ Վատիկանում մեկնարկելու է պատվաստման գործընթացը: Վերջինս պատվաստվելն անվանել էր յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»:

(Visited 7 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика