Ցանկանում եմ իմ խոսքն ասել․ Արամեն կոչով դիմել է հանրությանը

Անկրկնելի երգիչ Արամեն կոչով դիմել է հանրությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ: Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատե րազմ, իսկ հիմա էլ ներքին պառ ակտում՝ հայրենասերների և դավա ճանների:

Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․ Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․ Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վի րավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ:

Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտ անգ է սպա ռնում, և ինչու՞ ենք իրար անխնա վի րավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիք ունենք։ Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»։

(Visited 57 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика