Սարսանգի ջրամբարն ինչի՞ չեք պայթեցրել․ ՊՆ նախկին փոխնախարար

Նիկոլ, ախր ինչի՞ էս այդքան տուլաշ։ Ինչի՞ է քեզ թվում, թե մյուսները ոչնչից տեղյակ չեն, ու քո սուտ պատմությունները պետք է «հալած յուղի» տեղ ընդունեն։ Մի՞թե դու այդ աստիճան չէիր տիրապետում իրավիճակին։

Դեռ հոկտեմբերի 20-ին, կարող էին մեր վերակսկողության տակ մնալ Հադրութի շրջանի Տող, Դրախտիկ, Մեծ Թաղեր, Ազոխ, Տումի, Թաղուտ, Մոխրենես, Մայրամաձոր, Մարտունու շրջանի Թաղավարդ, Զարդարաշեն, Սարգսաշեն, Խաչմաչ, Շեխեր, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր, Ավետարանոց, Սղնախ, Մադաթաշեն, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղերն ու ՇՈւՇԻ քաղաքը։ Ընդ որում, եթե անգամ թուրքը որոշեր գար Շուշիում «ապրելու», ապա այնտեղ չէին լինելու նրա զինված ստորաբաժանումները։

Հոկտեմբերի 20-ին խոսք չկար Մեղրիի ճանապարհի մասին։ Խոսք չկար անգամ Քարվաճառի մասին, որովհետև ադրբեջանցիք շատ լավ գիտեին, որ այն վերցնելն իրենց համար գրեթե անհնար էր լինելու։

Չէինք ունենա նաև այն տխուր պատկերը, որը հիմա Բերձորի ճանապարի շուրջ ես ստեղծել։

Դու գոնե հասկանու՞մ ես, որ հիմա վտանգված են նաև Արցախի այն սահմանային բնակավայրերը, որոնց մեջ, սեպի պես՝ մինչև Շուշի խրվել են ադրբեջանական զորքերը։

Հ.Գ. Սարսանգի ջրամբարն ինչի՞ չեք պայթեցրել, որը մեծ հավանականությամբ կփոխեր իրավիճակն առաջնագծում՝ էապես խոչընդոտելով թուրքերի առաջխաղացմանը։ Չէ՞ որ հրամանատարական կետում նման առաջարկներ հնչել են։ Թե՞, դա էլ եք պահել, հետագայում թուրքերին ջրով մատակարարելու համար։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

(Visited 37 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика