Մանե Թանդիլյանն այսօր Արցախում նախարար կնշանակվի

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն,այսօր Արցախ է մեկնելու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների, Մանե Թանդիլյանին Ստեփանակերտում սպասում են, քանի որ արցախյան իշխանությունները նպատակ ունեն նրան այսօր նշանակել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մանե Թանդիլյանին այդ պաշտոնում նշանակելու տարբերակն առաջարկել են ՀՀ քաղաքական իշխանությունները եւ վերջինս համաձայնվել է գնալ Ստեփանակերտ ու աշխատել:

Նշենք, որ Մանե Թանդիլյանի նշանակումն այնքանով է տարօրինակ, որ վերջինս սույն թվականի օգոստոսի 14-ին հայտարարեց, թե առողջական խնդիրների պատճառով հեռանում է քաղաքականությունից ու վայր է դնում իր պատգամավորական մանդատը:

«Տեւական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», – հայտարարել էր Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 82 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика