Լիլիթ ջան, դիմում եմ բոլոր ծառայակից ընկերներիս անունից, հենց քեզ, քանի որ քո բառերը դաշույնի պես խրվել են մեր սրտերը․․․ Ոստիկանի բաց նամակը անհետ կորած զինվորի մորը

Ոստիկանության սերժանտ Գագիկ Չարխիֆալակյանը բաց նամակով դիմում է կառավարության մոտ ակցիա կազմակերպած անհետ կորած զինվորների ծնողներին։ «Հատկապես մի կին էր հուզված, փորձեցինք հանգստացնել եւ ասաց, որ անունը Լիլիթ է։ Դիմում եմ նրան եւ բոլոր ծնողներին»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Գագիկ Չարխիֆալակյանը։

«Լիլիթ ջան, քեզ հետ զրուցում է քո դիմաց, բայց ոչ՝ քո դեմ կանգնած ոստիկաններից մեկը։ Դիմում եմ բոլոր ծառայակից ընկերներիս անունից, հե՛նց քեզ, քանի որ քո բառերը դա շույնի պես խր վել են մեր սրտերը, երբ դու գոռում էիր՝ վիրա վորելով մեզ։ Մենք ոչ միայն չենք վիրա վորվել, այլ ընդհակառակը, լցվել ենք կարեկցանքով ու մե ղավոր ենք զգացել քո եւ մնացած բոլոր ծնողների առջեւ, բայց եկեք մեդալի մյուս կողմն էլ տեսնենք։

Հաճախ ենք լսում՝ «եկե՞լ եք մեր դեմ եք կանգնել», «բա ո՞ւր էիք, երբ մեր երեխեքը թուրքի բերան էին գնացել», «հիմա՝ որ իմ դեմ ես, համարի, որ իմ երեխու դեմն ես կանգնած»։ Ասեմ, Լիլիթ ջան, ես էլ էի թուրքի դեմ, հա՛, հա՛, քո երեխու հետ, իր կողքին, իրար հետ՝ թեւ- թեւի տված կռ վում էինք, իրարից չէինք առանձնացնում մեզ: Գիշերն արթուն էինք, որ քո որդու նման զինվորներն անքուն չմնան: Էսօր էլ քո համար եմ էստեղ, որ տաքացած ու գերլարված պահին չսխալվես, որ օրենքի շեմը չանցնենք ու չկանգնենք անելանելի դրության առաջ:

Բայց տեսել ես, չէ՞ որ մենք նույնիսկ զի նված չենք, որ մեր հասցեին հնչած եւ ոչ մի բառին չենք արձագանքում, թողնում ենք, որ Ձեր ասելիքն ասեք, սիրտներդ մի քիչ հովանա: Հիմա անդրադառնամ երկրի ղեկավարությանը: Նախ ասեմ, որ համաձայն եմ քեզ հետ։ Գերե ւարված տղերքի հարցը պիտի վայրկյան առաջ պիտի կարգավորվի: Ու, հավատա, դրա համար ամեն բան արվում է, բոլոր պատկան եւ ոչ պատկան մարմինները ուժերի գերլարումով զբաղվում են էդ հարցով,

սակայն արի չմոռանանք՝ որ երկրում շատ ծանր իրավիճակ ա ու էլի շատ հարցեր կան, որ երկրի ղեկավարը չի կարող ողջ ժամանակը տրամադրել մեկ հարցի լուծմանը կամ մշտապես մեր աչքի առաջ լինել: Հետո, եկեք չմոռանանք նաեւ, որ մենք ապրիլ ենք ունեցել, երբ սեւազգեստ մորը ոստիկանական ուժով էին հեռացնում, երբ երկրի ղեկավարը անգամ հարկ չէր համարում ցավակցել զավակ կորցրած ծնողին, չծավալվեմ: Վստահ եմ՝ հիշում ենք բոլորս.,. Հիմա, լավ թե վատ, բայց ունենք գոնե ցավակցող, իրեն մեղ ավոր զգացող ղեկավար, ով պատրաստ է մինչեւ վերջ լսել ցանկացած ծնողի, կարեկցել ու փորձել օգնել:

Դժգոհություններ միշտ էլ լինելու են. մարդիկ տարբեր են` մի մասը մի բան ա ուզում ու ճիշտ համարում, մյուսը՝ մեկ այլ բան: Բայց չմոռանանք, որ մեր հերոսները էսօր ՀՀ տարածքում չեն, անգամ այլ նեյտրալ պետության տարածքում չեն, մեր թշնամու, սրբապի ղծ ու նե նգ թշնամու մոտ են, որը կարող է ամեն քայլի գնալ, որ պրովոկացիա անի:

Ախր սա մի քանի ժամում լուծվող Խնդիր չէ: Եկեք ուղղակի մի քիչ ժամանակ տրամադրենք, որ բաղձալի արդյունքին մի վայրկյան շուտ հասնենք, քանի որ մի փոքրիկ զրույցն անգամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Իսկ վերջում կցանկանայի, որ թե՛ դու, թե՛ մեր մյուս մար տական ընկերների, մեր հերոս եղբայրների ծնողներն ընդունեն, որ իրենց դիմաց կանգնած է ոչ թե թշ նամի, այլ իր եղբայր,

իր որդի ու իր պաշտպան ոստիկանը, ով թե՛ սահմանում էր պաշտպանում իրեն, ու թե՛ էսօր՝ առանց իր ընտանիքից կարոտ առնելու։ Ներսում է պաշտպանում Ձեզ, քանզի Դուք բոլորդ հերոսածին թագուհիներ եւ թագավորներ եք, ու մենք ոչ թե Ձեր դեմ, այլ Ձեր համար, Ձեր անվտա նգությունը ապահովելու համար ենք էդտեղ:
Եկեք՝ սիրենք ու հարգենք իրար, մեր եղբայրներն ընկել են, որ մենք խաղաղ ապրենք: Քո ոստիկան Գագիկ»։

(Visited 20 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика