Լեռնային Ղարաբաղում պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանութան նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անցած օրվա ընթացքում շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է կրակի դադարեցման ռեժիմը: Ռուսատանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Նա նաև հավելել է, որ խաղաղապահ օպերացիայի իրականացման վայրերում հնարավոր է եղել կապ հաստատել հայկական և ադրբեջանական հրամանատարության հետ, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ ուղղակի կերպով իրականացվում է շարունակական համագործակություն:

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика