Բոլոր թիրախները խփվեցին ոսկերչական ճշգրտությամբ, բոլորն անխտիր, ոչ մի կեղծ թիրախ, անպետք կամ դատարկ շենք մինչ այսօր վնասված չէ․ Ս․ Գրիգորյան

«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե քանի որ իշխանությունը սկսեց «բացել» խաղաքարտերը, ես էլ, որպես շատ ուշադիր և ռազմական գործից քիչ թե շատ տեղեկացված անձ, սկսեմ փաստերն արձանագրել և գնահատականներ տալ։
Տեղեկացված լինելս դեռ չի նշանակում, որ իրավունք եմ ինձ վերապահում միանշանակ և աներկբա պնդումներ անել։ Թեման մեծ է, փորձեմ ամեն անգամ մի բանից գրել։

1- Ինչու՞ էր անձնակազմն ու զինտեխնիկան գտնվում գնդերում։ Հարավ-արևելյան շրջանում իմ աչքով տեսածի, հետագայում նաև այլ գնդերից ստացված ինֆոները վերլուծելով պարզ դարձավ, որ անձնակազմի և տեխնիկայի մեծ մասը առաջին հարվածի պահին գտնվել են գնդերի տարածքներում։

Քիչ թե շատ մարտավարության կանոններին տեղեկացված յուրաքանչյուրը կփաստի, որ առաջին իսկ հարձակման վտանգի դեպքում գնդի անձնակազմը, տեխնիկան, զենք-զինամթերքը, պահեստավորված ապրանքները տագնապով շատ արագ հանվում են գնդի տարածքից և տեղափոխվում նախանշված և նախապես պատրաստված մարտական տեղակայման վայրեր։ Նման տագնապներ, իհարկե ուսումնական, շատ ենք անցկացրել դեռ զինծառայությանս ժամանակ։

Փաստ՝ ոչ միայն անձնակազմը, այլ նաև տեխնիկան գնդի տարածքից չէին հանվել։ Անձնակազմից մեծ զոհեր, տեխնիկան և զենք-զինամթերքը հիմնականում ոչնչացվեցին հենց գնդի զորանոցների մոտ (ծխարան, պահեստ, ավտոկայանատեղ)։

Փաստ՝ նման մարտական հերթապահության դեպքում, ինչպիսին տանում են ՀՀ-ն և ԱՀ-ն արդեն 26 տարի, անհնար էր չնկատել թշնամու զորքերի և զինտեխնիկայի նման ահռելի տեղաշարժն ու կուտակումը։
Փաստ՝ նույնիսկ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որով հորդորում էր իր քաղաքացիներին հեռու մնալ սահմաններից, բավական էր ամբողջ բանակը համար 1 տագնապի բերելու համար։ Հայտարարության հաջորդ առավոտյան ամբողջ ԱՀ սահմանային գծով հարձակում իրականացվեց։

Բազմաթիվ կորուստներ ունեցանք հենց առաջին րոպեների ընթացքում, միանշանակ ՊՆ-ի հայտարարված թվերը իրականությանը չէին համապատասխանում։ Հասկանալի է՝ ռազմական գաղտնիք, բանակի մարտունակություն, սակայն նույնիսկ ՊՆ ներքին շրջանակներում դաս չեղավ։ Փաստ՝ բոլոր թիրախները խփվեցին ոսկերչական ճշգրտությամբ, բոլորն անխտիր, ոչ մի կեղծ թիրախ, անպետք կամ դատարկ շենք մինչ այսօր վնասված չէ։

Հարվածել էին ավտոպարկին, զինապահեստներին, նույնիսկ լվացվելուց եկող, ծխարանում ճաշարանի ժամին սպասող անձնակազմին։ Զարմանալի ճշգրտությամբ։ Որոշ Եվրոպական տեխնոլոգիական ընկերություններ նամակ են հղում իրեն ՀՀ գործընկերներին, որ դադարեցնում են պայմանագրերը հայ-ադրբեջանական պատերազմի պատճառով, 2020թ-ի սեպտեմբերի 26-ին։ Սա էլ՝ ապագայում այս գործը քննող քննիչների համար»։

(Visited 45 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика