Փաշինյանն ընդունեց, 5000 զոհ ենք տվել, որպեսզի ինքը մնա վարչապետի աթոռին, իսկ հողերը ամեն դեպքում պետք է հանձնվեր

Վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է կեղծիքների և ստախոսության միջոցով հանրությանը մոլորեցնելու փորձերը։ Փաշինյանն իր վերջին գրառմամբ սակայն մի քանի կարևոր բացահայտումներ է արել, որոնք կարևոր են հասկանալու համար, թե ինչ հոգեկան ներաշխարհով մարդու հետ գործ ունենք։

Փաշինյանն իր գրառման մեջ պնդում է, որ Արցախի հարակից յոթ շրջանների վերադարձը անխուսափելի է եղել․«Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Որեւէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Փաշինյանն իր գրառման այս հատվածով փաստում է, որ հնարավոր է եղել բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց այդ դեպքում իրեն համարելու էին դավաճան։ Ըստ էության ինքը գնացել է պատերազմի, զոհել է ավելի քան 5000 հայ զինվոր, որպեսզի իրեն դավաճան չհամարեն և ինքը հնարավորություն ունենա մնալ վարչապետի պաշտոնում։ Այսինքն մեր զոհեր տալու նպատակը մեկն է եղել՝ Փաշինյանի վարչապետի պաշտոնում մնալ։ Սա իրապես ինքնախոստովանական ցուցմունք է, որը օգտագործվելու է իր դեմ առաջիկա իշխանափոխությունից հետո։

Փաշինայնը փորձում է նաև կեղծել և տպավորություն ստեղծել, թե 2011 թվականի պայմանավորվածությամբ կար Շուշիի հարցը, իսկ իրականությունն այն է, որ այն ժամանակ հնարավորություն էր տրվելու ադրբեջանցիներին վերադառնալ Շուշի։ Եթե Փաշինյանի փաստարկն այն է, որ դեմոգրաֆիան պետք է փոխվեր, ապա իր ստորագրած փաստաթղթով ևս փախստականների վերադարձ է նախատեսվում, որը բերելու է դեմոգրաֆիայի փոփոխության։

Այս գրառման մեջ, սակայն ամենավտանգավոր կետը գերիների մասին իր խոսնք է։ Փաշինյանը գերիներին չվերադարձնելու մեղքը բարդում է ընդդիմության վրա և պնդում, որ ներքաղաքական վիճակը, եթե կայուն չէ, ապա Ալիևը գերիներին չի վերադարձնի։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինքը ինչու է շտապում տարածքներ հանձնել Ադրբեջանին, եթե Ալիևը համաձայնագրի իր մասը չի իրականացնում։ Այստեղ ևս ի ցույց է դրվում Փաշինյանի անկարողությունը և հանրությանը պառակտելու նպատակը։ Ստացվում է Փաշինյանն առաջարկում է գերիների և անհետ կորածների ծողներին բողոքի դուրս չգալ, ավելին, դեմ դուրս գալ ընդդիմությանը, որպեսզի ինքը վերադարձնի զոհվածների դիակները և գերիներին։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ հանրությունը գործ ունի բարոյապես ավարտված մարդու հետ, ով հանուն իր պաշտոնի պահպանման պատարստ է անգամ օգատգործել թշնամու ձեռքը մնացած մեր քաջորդիների դիակներն ու գերիներին։ Նա պատրաստ է անգամ Երևանում հայի արյուն հեղել միայն թե պահպանի իր պաշտոնը։

(Visited 56 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика