Հրդեհ Երևանում․ տուժել է 4 հոգի՝ երկուսը մանկահասակ երեխա

Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/3 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 29-ին, լուսաբացին հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ը հաղորդում է, որ ժամը ահազանգ է ստացվել 06։12-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, մարվել՝ 06։53-ին։ Հյուրասենյակը ջերմահարվել է, մեկ բազմոց՝ այրվել։

Բնակիչներ Լուսինե Մ․-ն՝ ոտքի այրվածքով (ծնված 1997 թ․) և Տիգրան Բ․-ն՝ ձեռքի այրվածքով (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, իսկ Ռաֆայել Բ․-ն (8 ամսական) և Գայանե Բ․-ն (մոտ 3 տարեկան) հոսպիտալացվել են «Արաբկիր» ԲԿ։ Գայանե Ղ․-ին (ծնված 1972 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրշեջ-փրկարարները տարհանել են վեց բնակչի։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

(Visited 104 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика