Կորոնավիրուսի հաստատման 1174 նոր դեպք․ Վարակվածների թիվը հասավ 134 768-ի

Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2142 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2680-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 885 է, ընդհանուր առողջացածներինը՝ 107 364, փաստացի բուժվողներինը՝ 24 724։ Մեկ օրում արվել է 3064 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 509 029 թեստ։

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика