Զինվորների ծնողները սպառնում են դիմել դատարան ու պահանջել իրենց որդիներին

Արդեն 10 օր է, ինչ ժամկետային զինծառայողների հարազատները կառավարությունից դեպի պաշտպանության նախարարություն են վազում, նախարարությունից էլ՝ կառավարոթյուն։

Ծնողները պահանջում են իրենց երեխաներին տալ արձակուրդ, զինվորները երկու ամիս անցկացրել են դիրքերում, առանց հերթափոխի, հյուծվել են ու հիվանդ են, նրանց կյանքը փրկելու համար հերթափողող զինվորներ են պետք, որպեսզի այդ հիվանդությունները չդառնան այդ զինվորների մահվան դատավճիռը։

Պետական համակարգը կազմաքանդված է։ Պաշտպանության նախարարոթյունը չի տիրապետում իրավիճակին, Հայաստանից Արցախ մեկնած զինվորների հարազատների հարցերը շարունակում են մնալ անպատասխան, իսկ իշխանությունը շարունակում է օրեր գլորել, Փաշինյանը շարունակում է ապրել ու աշխատել այն գրաֆիկով, ինչով աշխատում էր մինչև պատերազմը, իսկ այս օրերից ամեն մեկը կյանք է արժենում ամեն մի զինվորի համար, որին թեև հաջողվել է այս պատերազմում ողջ մնալ, սակայն այսօր կանգնած է մեկ այլ խնդրի առաջ։

Այս բողոքի ակցիանները գնալով ավելի վտանգավոր երանգներ են ստանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ պետկան կառավարման համակարգ գոյություն չունի, և խնդիր ունեցողը միայն ինքը պետք է իր խնդիրը լուծի։

Պաշտպանության նախարարության դիմաց հավաքված ծնողները արդեն սպառնում են դիմել ծայահեղ քայլի, հայտարարում են, որ եթե Հայաստանի հանրապետությունը չստանձնի պարտավորություն Հայաստանից Արցախ մեկնած զինվորներին վերադարձնելու Հայաստան, ապա իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել չճանաչված պետություում՝ Ացախում ՀՀ քաղաքացու ծառայությունը կազմակերպելու համար։

Ծնողները բղավում են՝ «Պահանջում ենք մեր երեխուն», հավատացնում, որ այլևս չեն պատրաստվում իրենց երկրորդ երեխային ուղարկել Արցախ՝ ծառայության։

Ծնողների պահանջը շարունակում է մնալ անարձագանք, պաշտպանության նախարարությունից մի խումբ ծնողների են ընդունում ու խոստանում խնդրով զբաղվել, այդ խոստումներն այս ծնողները լսում են անընդհատ, սակայն դրանք այդպես էլ խոսքից գործի չեն անցնում, իսկ ամեն օրը թանկ է ամեն մի զինվորի համար։

Դեռ որքան կշարունակվի երկրում այս քաոսը անհայտ է, բայց փաստ է այն, որ այս քաոսն օր օրի ավելի լայն մասշտաբների է հասնում ու դառնում Հայաստան պետության գոյության իրական սպառնալիք։

Ստեղծված վիճակում իշխանությունը պետք է ստանձնի կամ պատասխանատվություն՝ ապահովել Հայաստանի ազգային անվտանգությունը, կամ Հայաստանը թուրքին չհանձնելու համար հեռանա։

(Visited 12 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика