Աղետը սկսեց Իրանին հարվածով․ էլ ինչ է սպասվում մինչև հունվարի 20-ը

Իրանում սպանվել է իրանական միջուկային ծրագրի ղեկավարներից Մոհսեն Ֆահրիզադեն: Իրանն արդեն ուղիղ մեղադրել է Իսրայելին, հայտարարելով, որ պատասխան է լինելու: Իրանն այդ կերպ հայտարարեց նաեւ տարեսկզբին, երբ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան անօդաչուի հարվածից սպանվեց գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:

Աշխարհաքաղաքական տարին սկսվեց Մերձավոր Արեւելքում Իրանին հասցված ուժեղ հարվածով: Փետրվարին Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ լարվածությունն Իդլիբում վերածվում էր գրեթե ուղիղ բախման: Այն ավարտվեց Մոսկվայում Պուտին-Էրդողան համաձայնությամբ: Իդլիբին հաջորդեց անուղղակի բախումը Լիբիայում: Հունվարի վերջին սկսեց նշմարվել հայ-ադրբեջանական գործընթացի սառեցման միտում, այն դեպքում, երբ 2019 թվականն աչքի էր ընկել «խաղաղության նախապատրաստման» քայլերի շուրջ նախնական համաձայնությամբ, որոնցից մեկը՝ լրագրողական խմբերի փոխայցեր, արդեն իսկ իրականացել էր։ Իրավիճակը լարման գնաց նաեւ Արցախի հարցում:

Սեպտեմբերի վերջին բռնկվեց պատերազմն Արցախի դեմ, նոյեմբերի 9-ի հրադադարով արձանագրվեց ռեգիոնալ նոր ստատուս-քվո: Ընդ որում, Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի մերժեցին եռակողմ ձեւաչափի իրանյան առաջարկը:

Նոյեմբերի 27-ին Իրանը հայտարարեց միջուկային ծրագրի ղեկավարի՝ հեղինակավոր ֆիզիկոս-ատոմագետի սպանության մասին, դրա համար մեղադրելով Իսրայելին, որն Արցախի դեմ պատերազմի մասնակից էր՝ անշուշտ Իրանի ուղղությամբ իր ծրագրերով:

(Visited 120 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика