Այս տարածքը երբեք ադրբեջանցիներինը չի եղել։Սա Մարտակերտի շրջանն է։Ինչ-որ մեկը վերցրել է Դադիվանքը և մնացած ամեն ինչ ջնջել է, կարծես դա չի էլ եղել։ Իսկ ես կապացուցեմ, որ այն կա և կլինի։ Այստեղ զինվոր չկա, բոլորը տեղի բնակիչներ են։ Այստեղ չկան նաև ռուս խաղաղապահներ։ Նրանք Գետևանում են՝ այստեղից 15 կմ հեռավորության վրա։
Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը հրաժարվում է լքել հայրական տունը։
«Քիչ այն կողմ իմ հոր գերեզմանն է,հենց դուրս գանք, նրանք պղծելու են։ Ի՞նչ է, ես պետք է ընդունեմ դա, ասեմ, այդպե՞ս էլ պետք է լիներ։ Սա իմ հայրական տունն է, հայրս է այն կառուցել և թող մտածեն նրանք, ովքեր իմ տուն են գալիս, գալիս են ոչ խաղաղությամբ,այլ զենքով… Ես մահապարտ չեմ,պաշտպանում եմ իմ տունը, իմ պատիվը: Ես թքած ունեմ, թե ով ինչ է ստորագրել»,- ռուս բլոգերին ասում է Աշոտ Սարյանը:
– Քանի՞ տարեկան ես,- հարցնում է Աշոտը բլոգերին
-24
– Հիշիր ոսկե խոսքերը՝ մեռիր պատվով, մի եղիր վախկոտ։ Մի պտտվիր մեջքով, միևնույն է՝ կկրակեն:
– Հասկանո՞ւմ եք, որ ձեզ կսպանեն։
– Իհարկե հասկանում եմ,ինձ 15 անգամ սպանել են։ Բայց թող իմանան՝ գոնե հինգին ինձ հետ կտանեմ։ Նայեք ինձ ուշադիր, ոտքեր չունեմ,պրոթեզներ են,թոքերիս կեսը չկա,73 վիրավորում ունեմ,ուր եմ փախչելու: Ով կգա այստեղ, պիտի գնդակահարեմ ու պատվով մեռնեմ։Ես 40օրվա ընթացքում թաղեցի 150ընկեր:Ես չեմ կարող պարզապես վեր կենալ գնալ Երևան,նայել նրանց երեխաների աչքերին և ասել. «կներեք, ես չեմ կարողացել, հանձնել եմ գյուղն ու հեռացել»։