15 տարի կպահանջվի ԼՂ-ի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար․ տեսանյութ

Ավելի քան 15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Իմ հաշվարկներով` ամեն ինչ գտնելու, ականներ մաքրելու և Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: Դրանք կորոնենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղեր կգնանք: Շատ աշխատանք կա», — նշել է Մեսրոպյանը:

Նրա խոսքով, հայտնաբերվածների մեջ առավել վտանգավոր են տանկային ու հրետանային արկերը, ձեռքի նռնակները, կասետային ռումբերը:

(Visited 27 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика