Ֆրանսիացի սենատոր Էրդողանը ճանաչում է միայն ուժը, պատժամիջոցները և կոշտ գործողությունները

Մենք պարտավոր ենք հստակ դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ,առաջին հերթին`ելնելով մեր արժեքներից եւ շահերից, եւ չթաքնվել դիվանագիտության ձայնի հետեւում:Այս մասին Ֆրանսիայի Սենատում նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւի քննարկումների ժամանակ հայտարարել է «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն Էրդողանի Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ,իրականացնում է էքսպանսիոնիստական իսլամիստական քաղաքականություն:Այս ռեժիմն է որ զինում է Ադրբեջանը եւ նաեւ հակամարտություններ հրահրում Լիբիայից մինչև Կովկաս: Սա հակասում է մեր շահերին եւ սպառնում է Եվրոպային

Հասկանալի է որ Էրդողանը ճանաչում է միայն ուժը պատժամիջոցները եւ կոշտ գործողությունները:Մեր շահերը ոտնահարվել են Ղարաբաղում քանի որ այնտեղ օգտագործվել են արգելված զենքեր,այդ թվում խաղաղ բնակչության դեմ: Մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն մենք պահանջում ենք պաշտպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը այս հողի վրա:Ալիեւը բոլոր հայերին շներ է անվանում Ինչպես պետք է արձագանքենք դրան:Դավաճանել Հայաստանին նշանակում է դավաճանել ինքներս մեզ

Մանուշյանը,Ազնավուրը եւ այլոք ցույց են տվել,թե ինչպես պետք է սիրել Ֆրանսիան,նրանք ցույց են տվել թե ինչպես կարող ես լինել 100% անոց ֆրանսիացի և սիրել քո պատմական հայրենիքը:Ֆրանսիան առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր Ֆրանսիայի Սենատը կարող է առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը» ընդգծել է սենատորը

Աղբյուր

(Visited 35 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика