Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին

Ռուսական օդատիեզերական ուժերը նախորդ գիշեր մի քանի ավիահարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսարևելյան հատվածում՝ թիրախավորելով Ջաբալ Ալ-Ակրադ շրջանի ջիհադականներին, գրում է almasdarnews.com կայքը:

Ըստ Լաթաքիայի նահանգապետարանի ներկայացրած զեկույցի՝ ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել «Հայաթ Թահրիր ալ–Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» խմբավորումների համար որպես կենտրոնակայաններ ծառայող Քաբանիի ջիհադական հենակետին:

Զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներով թիրախավորվել են նաև Իդլիբ-Լաթաքիա առանցքի երկայնքով տեղակայված ջիհադական հենակետերը:

Հայտնի է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հաճախ են նման ավիահարվածներ հասցնում, երբ տեղեկություններ են ունենում ջիհադականների, նրանց վերապատրաստման ճամբարների և ռազմակայանների գտնվելու վայրերի մասին:

(Visited 41 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика