Ինչու Ադրբեջանը գրավելով Շուշին անտրամաբանորեն կանգ առավ․ Արմեն Երանոսյանի բացահայտումն ու վերլուծությունը

Արմեն Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

եթե դու՛ք լինեիք իմ փոխարեն ….
1945թ. մայիսի 8 երեկո, Սովետական բանակի շտաբ են ժամանում Գերմանիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ֆելդմարշալ Կեյտելը հանդիպելու Մարշալ Ժուկովին և ստորագրելու ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ .. որը նախորոք արդեն ստորագրվել էր Ամն և Բրիտանիայի հետ: Հանդիպման Ժամանակ ծшնր մшրտեր էին Բեռլինում, Քաղաքը գրшվվшծ էր փաստացի, բայց գերմանացիները զենքը վայր չէին դնում: Եվ ահա Կեյտելը պահանջում է, որ Ժուկովը հարգի Գերմանական նոր կառավարությանը և խաղաղության պայմանգիր ստորագրի վերջ դնելու համար արդեն անմիտ шյրունшհեղությшնը:

Ժուկովը նայում է Կեյտելին և հարցնում,- Պատասխանեք Ֆելդմարշալ, եթե դուք լինեիք իմ փոխարեն, նույն իրավիճակում, դուք խաղաղություն կկնքեի՞ք: Արդյունքում Կեյտելը ստորագրեց անվերապահ կապիտուլյացիա: Ասե՛ք, որ Ժուկովի երկաթյա տրամաբանությունը աքսիոմատիկ է: Բայց ու՞ր է տրամաբանությունը մեր պարագայում: 4 տարի Ադրբեջանը զինվում է ՝ 4 միլիարդ ընդհանուր ռազմական ներդրում:

Հիմա հետևենք պաշտոնական տեղեկատվությանը, եթե չստորագրեինք համաձայնագիրը, մեր 30000 բանակը ը նկնում էր շրջшպшտմшն մեջ, հավատում եմ, որ ճիշտ է, Շուշին անհնար էր պահել, հավատում եմ, Ադրբեջանի զորքը մտնում էր Ստեփանակերտ: Իսկ ինչպե՞ս բացատրել այն տրամաբանությունը, որ 26 տարի այդ պահին սպասող թուրքերը /2 պետություն/ երբ կարող էին իսպառ ոչ նչшցնել հակամարտությունը, ոչ նչшցնել Արցախը ընդհանրապես, անտրամաբանորեն կանգ են առնում: Ավելին Ադրբեջանը նաև խնդրում կամ համձայնվում է ռուսներին, որ կանգնեցնեն պшտերшզմը, ստիպված լինելով Ռուսական ռազմաբազա մտցնել Արցախ, որը նախկինում համարում էր իրենը և օկուպացված հհ -ի կողմից։

Դիտարկենք սույն փաստը անկախ դիտորդի կողմից: Ո՞րն է ադրբեջանի տրամաբանությունը, որը իրականում չկա: Իսկ եթե դա նշանակում է, որ Հայերը չէին պարտվել, իսկ ադրբեջանական զորքը հ յուծվել էր ու այլևս մարտունակ չէր, որն էլ ստիպեց ալիևին գնալ այդ քայլին: Ի՞նչպես կարող է ենթարկվել տրամաբանությանը այն փաստը, որ նույն ադրբեջանը, Ռուսների հետ, այժմ գծում է Արցախի իշխանության տակ գտնվող տարածքի սահմանները :

Եթե Ադրբեջանի բանակը անկասելի հաղթում էր և հայկական բանակը շրջապատման մեջ էր, ուրեմն Արցախ այլևս չեր կարող լինել նոյեմբերի 9 ից մի քանի օր անց, իսկ այժմ նա գծում է սահման մի երկրի, որը իբր իրենն էր և հիմա արդեն այդ երկրում երրորդ պետության զորքեր են: Ինչ , որ բան մութ է և անտրամաբանական: Այլապես ինչո՞ւ ռուսական զորքը այդպիսի կայծակնային արագությամբ տեղակայվեց Արցախում, որը ամենևին էլ խաղաղապահ զորք չի այլ Օդադեսանտային հատուկ զորամիավորում, դեռ ոչ մի տեղ խաղաղապահներին չի հաջողվել, 1.5 օրում տեղակայվել անծանոթ երկրում:

Ո՞րն է տրամաբանությունը Ռուսական ամենաբարձր պաշտոնյաների ՝ արագ արձագանքման ջոկատի նման , Հայաստան ժամանելն ու նաև թաքնված մեսիջ ուղարկելը երկու կողմին, եթե որևէ կողմ հրաժարվի համաձայնագրից ապա արդյունքը կլինի պшտերшզմ ու արյունահեղություն; Ուշադրություն դարձրեք տրամաբանության բացակայությանը, քանի որ այդ մեսիջը ուղված է նաև իրեն հաղթող համարող ադրբեջանին:

Նշանակում է հայկական բանակը զբաղեցնում է դեռևս ամուր ու զորեղ դիրքեր և դեռ կարո՞ղ էր, ոչ նչшցնել թշնшմուն: Այդ պատճառո՞վ է այսպիսի հապճեպությամբ հակառակ մարդասիրական բոլոր օրենքների դուրս բերվում Քարվաճառն ու Քաշաթաղը , անմшրդшյին սեղմ ժամկետումՙ առանց փոխհատուցման ու հետագա ճակատագրի: Ո՞ւմ համար, ինչո՞ւ, մի՞թե նրա համար, որ անսպասելիությունից հայերը ուշքի չգшն ու տեսնեն այն ինչ կոչվում է դшվ….. :

Կարելի է շատ լավ հասկանալ Ռուսներին, նրանք թույլ դաշնակցի համար արեցին ուժեղ քայլ; նաև կարելի է հասկանալ թշնшմուն, բայց չեմ կարող հասկանալ մեզ; Որքան ես հետևում եմ դ եպքերի ընթացքին չեմ տեսնում ժուկովյան երկաթյա տրամաբանության աքսիոման, այստեղ ավելի շուտ տրամաբանության թեորեմա է, որ դեռ պետք է ապացուցվի։

(Visited 80 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика