Հնդկական ՄԻԳ-29Կ կործանիչն ընկել է Արաբական ծովը․ օդաչուներից մեկը զոհվել է

Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ -29Կ ուսումնական կործանիչը թռիչք կատարելիս ընկել է Արաբական ծովը, գրում է eadaily.com կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով 17:00-ին: Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ հասցրել են կատապուլտով դուրս նետվել, սակայն նրանցից մեկին է հաջողվել ողջ մնալ, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Hindustan Times հրատարակության տվյալներով՝ կործանված օդանավը «Վիկրամադիտյա» ավիակրի վրա է բազավորված եղել:

Ողջ մնացած օդաչուն հոսպիտալացվել է: Դեպքի պատճառները միասին դեռ տեղեկություններ չկան, սկսվել է հետաքննություն:

(Visited 16 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика