ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության և Ղարաբաղում միջամտության համար

Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձեւ է ընդունել, որով Եվրամիության անդամ երկրներին կոչ է արվում խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա պահվածքի համար: Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, Բրյուսելում կայացած Եվրախորհրդի լիագումար նիստում:

Բանաձեւին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, դեմ են հանդես եկել 3-ը: Եվրախորհրդարանականները կոչ են անում Եվրոպական խորհրդին պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների վերաբերյալ եւ ի պատասխան դիմել կոշտ պատժամիջոցների», — ասվում է փաստաթղթում:

Շեշտվում է, որ Կիպրոսի գրավյալ մասում գտնվող Ֆամագուստա Վարոշա շրջանի նախկին առողջարանային գոտին «բացելու» Թուրքիայի որոշումը խաթարում է Կիպրոսի խնդրի համապարփակ լուծման հեռանկարները: «Եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են անում Վարոշան հանձնել ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման ներքո գտնվող իր օրինական բնակիչներին (համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 (1984 թ.) բանաձեւի) եւ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք փոխում են կղզու ժողովրդագրական հավասարակշռությունը՝ ապօրինի վերաբնակեցման քաղաքականության միջոցով», — ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները հասել են «պատմական նվազագույնի» ՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Անկարայի գործողությունների, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին անմիջական աջակցության եւ միջամտության» պատճառով:

«Քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից ու ստանդարտներից, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները գտնվում են պատմական հնարավոր ամենացածր մակարդակում: Արեւելյան Միջերկրական ծովում նրա անօրինական եւ միակողմանի ռազմական գործողությունը ոտնձգություն է կատարում ԵՄ անդամ երկրների՝ Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ: Եվրախորհրդարանականները նաեւ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության մեջ Ադրբեջանին տրվող ուղղակի աջակցությունը Թուրքիայից, ինչպես նաեւ նրա ագրեսիվ գործողությունները Լիբիայում ու Սիրիայում »,-ասվում է փաստաթղթում:

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում դառնալու են Եվրամիության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հատուկ ուշադրության ու քննարկման հարց: Ինչպես սպասվում է, քննարկման շրջանակներում ԵՄ առաջնորդները կարող են որոշում կայացնել՝ միասնական խիստ պատժամիջոց կիրառել Անկարայի նկատմամբ:

Նոյեմբերի սկզբին Եվրամիությունն արդեն մեկ տարով երկարացրել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում իր անօրինական գործունեության պատճառով եւ սպառնում էր Անկարայի դեմ նոր սահմանափակող միջոցներ կիրառել: Պատժամիջոցները երկարաձգվել էին մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը: Ընդ որում, նշվում էր, որ ուղղակի պատժամիջոցներ կարող են սահմանվել նաեւ ոչ թուրքական կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք ուղղակի կերպով կապ ունեն Արեւելյան Միջերկրականում հորատման չարտոնվ աշխատանքների հետ:

Եվրամիության սեւ ցուցակում այս պահին Թուրքիայում երկու պաշտոնյա կա, նոր պատժամիջոցների հետ միասին ընդլայնվելու է ցանկը: Նրանց արգելվում է մեկնել ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցված են: Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել ցուցակում գտնվողներին:

Եվրամիությունը 2019-ի հուլիսին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) հորատման ոչ արտոնագրված աշխատանքներ համար: Բացի այդ, ԵՄ-ն նաեւ մտցրեց Անկարայի նկատմամբ ֆինանսական սահմանափակող միջոցներ ՝ կրճատելով 2020 թ.-ին Թուրքիային տրվող օգնության չափը (ԵՄ անդամակցության բանակցությունների ժամանակաշրջանի համար տրամադրվող սուբսիդիաներ), ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկին հրավիրեց վերանայել իր վարկային գործունեությունը այս երկրում, մասնավորապես՝ ինքնիշխան գրավի դիմաց վարկավորման մասով:

Բնական գազի մեծ հանքավայրերը հայտնաբերվել են Միջերկրականի ծովեզերքում եւ Կիպրոսի ԵՏԳ-ում: 2011-ին Noble Energy ամերիկյան ընկերությունը հայտնաբերեց, մասնավորապես, բնական գազի Աֆրոդիտի հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 միլիարդ խորանարդ մետր:

Անկարան բազմաթիվ առիթներով նավեր է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի այն բանից հետո, երբ 2011 թվականին Նիկոսիան որոշում կայացրեց սկսել Կիպրոսի մոտ գազի որոնման աշխատանքները: 1963 թվականից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը չճանաչած Թուրքիան վիճարկում է իր ԱՏԳ սահմանները եւ հայտարարում, որ թույլ չի տա երկրաբանահետախուզական հորատումներ կատարել կղզու ափերի մոտ ՝ առանց Կիպրոսի թուրք համայնքի համաձայնության: Ըստ Անկարայի, թուրքական հորատման նավերը, որոնք ուղեկցվում են ռազմանավերով, տեղակայված են բնական գազի դաշտային գոտում`ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (TRNC) կողմից տրված արտոնագրերի հիման վրա, որը պաշտոնապես ճանաչվում է միայն Անկարայի կողմից:

(Visited 19 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика