Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, պայմանավորվածություններ են փոխվել․ Բերձորի ղեկավար

Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։

Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», — ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ երեկ բերձորցիներին ասել էին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է լքեն տները, քանի որ Բերձորը հանձնում են Ադրբեջանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

(Visited 18 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика