Սերժ Սարգսյանն արձագանքել է տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ցավակցական ուղերձներին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով՝ տիկին Ռիտա Սարգսյանի` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Ծանր կորստյան այս դժվարին պահին ՀՀ երրորդ նախագահին խորին վշտակցություն ու զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից և արտերկրից, պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, տիկին Սարգսյանի անթիվ բարեգործությունների շնորհիվ աշխարհ եկած, ինչպես նաև ծանր հիվանդություններից առողջացած ու նոր կյանք ստացած հայ մանուկների երախտապարտ ընտանիքների անդամներ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին՝ անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի և նրա ազնիվ հոգու համար հղված աղոթքների համար:

(Visited 106 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика