Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սարի-Շագանի (Ղազախստան) ուսումնավարժարանում կրկին հաջողությամբ փորձարկել են հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հրթիռը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Սարի-Շագանի (Ղազախստանի Հանրապետություն) զորավարժարանում օդատիեզերական ուժերի օդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի մարտական անձնակազմը հաջողությամբ իրականացրել է Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի հերթական փորձնական արձակումը»,-նշել են ռազմական գերատեսչությունում:
Ինչպես նշել է օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դյոմինը, «մի շարք փորձարկումներից հետո նոր հակահրթիռային պաշտպանության համակարգը, մի շարք փորձարկումներից հետո, հուսալիորեն հաստատել է իրեն բնորոշված հատկությունները, իսկ մարտական անձնակազմը հաջողությամբ կատարել է խնդիրը՝ հանձնարարված ճշգրտությամբ խոցելով պայմանական թիրախը»:
Հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է օդատիեզերական զենքերի հարձակումներից պաշտպանվելու համար: