Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի հրամայվել՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել․ Քաշաթաղի շրջանի բնակիչ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։

Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։

(Visited 23 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика