Հայաստանում հայտնաբերել են ռուս զինվորականի դի

Հայաստանում ռուս պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, զինծառայողի մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս: Հետաքննություն է անցկացվում:

«Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովն իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն է վարում պայմանագրային զինծառայողի մահվան առնչությամբ: Կյանքի նշաններ ցույց չտվող զինծառայողի մարմինը հայտնաբերել է ծառայակիցը զորամասի տարածքից դուրս: Բռնի մահվան հետքեր զինծառայողի մարմնի վրա չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգից:

Մամուլի ծառայությունից հավելել են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:

(Visited 134 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика