Կորոնավիրուսի հաստատման 1785 նոր դեպք․ վարակվածների թիվը հասավ 130 870-ի

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1785 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 130 870-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2068 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 519 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2587-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2142 է, ընդհանուր առողջացածներինը՝ 103 055, փաստացի բուժվողներինը՝ 25 228 (մեկ օրում նվազել է 391-ով): Մեկ օրում արվել է 4383 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 498 951 թեստ:

(Visited 17 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика