Թուրքիայում հուսով են, որ Բայդենը պատժամիջոցներ չի կիրառի Անկարայի դեմ

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն սրվի նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարման շրջանում և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի՝ ռուսական C-400 համակարգեր գնելու համար։ Reuters-ի հետ զրույցում հույս է հայտնել Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը։

«ԱՄՆ նախագահն, ամենայն հավանականությամբ, շատ ուշադիր կհետեւի Մերձավոր Արևելքում հավասարակշռությանը ՝ հաշվի առնելով ԱՄՆ շահերը և չի ցանկանա շարունակել լարված կապերը Թուրքիայի հետ։ Հավատում եմ, որ նրանք հետագայում դրական քայլեր կձեռնարկեն», – հայտարարել է Քուրթուլմուշը:

Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարված են Սիրիայի նկատմամբ վարվող քաղաքականությունից սկսած մինչև ԱՄՆ-ի կողմից Գյուլենի արտահանձնումը մերժելը, որին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Տարաձայնությունները հարթելու հարցում Թուրքիան ապավինում էր Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավ անձնական կապերին, բայց ակնկալվում է, որ Բայդենն ավելի կոշտ քաղականություն կվարի Անկարայի հանդեպ արտաքին և պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնումը, որոնք համատեղելի չեն ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ, մեծացրել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հավանականությունը, եթե Կոնգրեսը հաստատի պաշտպանական ծախսերի մասին օրինագիծը, որին Ներկայացուցիչների պալատն արդեն քվեարկել է և որով առաջարկվում է նախագահին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

(Visited 22 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика