Արցախի մասին ստորագրված հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ միայն այն կետում, որում հնարավոր է եղել․ Լենա Նազարյան

Սեպտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, ասաց՝ մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը, և ասաց պայմանները՝ 7 շրջանների վերադարձ, փախստականների վերադարձ, և ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին. տարածքներ խաղաղության դիմաց: Ուզում եմ հիշեցնել՝ այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Երբ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ստեփանակերտ, ասաց, որ մեր խնդիրն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ավելացնելն է: Նրան այդ պահին հայտնի էր, որ կա երկու ընտրություն՝ համաձայնում ենք այդ պայմաններին, կամ պատերազմ: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ արդար և շահեկան չի համարել մեր ժողովրդի համար այդ պայմաններին համաձայնելը»,- ասել է պատգամավորը:

Դիտարկմանը, թե նշում են, որ իշխանությունը կարող էր 44 օրվա մեջ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, որի դեպքում Շուշին չէր հանձնվի, և զոհերը քիչ կլինեին, Լենա Նազարյանն արձագանքել է. «Հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում հնարավոր է եղել»: Հարցին, թե այսինքն՝ մինչև այդ հնարավոր չէ՞ր, Լենա Նազարյանն արձագանքել է. «Ոչ, ես կարծում եմ, հնարավոր չէր»:

Դիտարկմանը, թե իշխանության ընդդիմախոսները նշում են՝ իշխանությունը պարտվել է՝ անկախ նրանից, դավաճանե՞լ է, թե՞ ոչ, արդյունքը պարտությունն է, և նշում են՝ այն ուժը, որը նման բանի տակ է ստորագրել, անկախ հանգամանքներից՝ պետք է հեռանա, և կայանան արտահերթ ընտրություններ, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, թե ոչ մեկը չի ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն:

«Մենք չենք ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են պայմաններ»,– ասել է նա:

(Visited 10 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика