Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ ՊՆ-ի նկատմամբ

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության և քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված դաշնային պետական ունիտար ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի շրջանի՝ Ներքին գործերի կենտրոնական վարչության դատաբժշկական կենտրոնի դեմ. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը ծանոթացել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պատրաստվող պատժամիջոցների նախնական ցուցակին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր միջոցառումները կապված են սահմանափակումների հետ, որոնք, նախագծի համաձայն, նախատեսված է ներկայացնել ընդդեմ 89 չինական ընկերությունների, ավիացիոն, հրթիռատիեզերական և ատոմային, գործիքների և շարժիչների կառուցման ոլորտների 28 ռուսական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կենտրոնների:

Մասնավորապես ցուցակում կարող են հայտնվել հեռանկարային զինատեսակների ստեղծմամբ զբաղվող «Ռոսատոմ» պետկան կորպորացիան, «Ռոսկոսմոս»-ի երկու ձեռնարկություն, ինչպես նաև ուղղաթիռների և ավիաշարժիչների արտադրողներ, ավիացիոն նյութերի և օդային շարժի կազմակերպման համակարգերի մշակողներ և մատակարարներ:

«ՌԻԱ Նովոստի»-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցների հաստատման դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն ռուսական ձեռնարկությունների հետ շփումների շարունակման համար հատուկ արտոնագիր ձեռք բերել:

Հիշեցնենք, որ նախօրեին Պետդեպարտամենտը հայտնել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն՝ ռուսական երեք կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին:

(Visited 24 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика