ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական, թուրքական և գերմանական կազմակերպությունների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի 9 քաղաքացու, 47 իրանական կազմակերպություն, ինչպես նաև թուրքական և գերմանական մեկական կազմակերպություն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

«ԱՄՆ ֆիննախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն այսօր գործողություններ է ձեռնարկել՝ ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդին աջակցող ցանցի՝ իսլամական հեղափոխության «Մոստաֆազան» հիմնադրամի, որում իրանական տնտեսության տարբեր հատվածներից շուրջ 160 հոլդինգ է ընդգրկված»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ֆիննախի կարծիքով՝ հիմնադրամը «իբրև բարեգործական կազմակերպություն է», սակայն դրանում ընդգրկված հոլդինգները «օտարվել են Իրանի ժողովրդից և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործվում են սեփական գրասենյակի հարստացման, քաղաքական դաշնակիցների պարգևատրման և թշնամիների հետապնդման համար»:

Պատժամիջոցային ցանկում հայտնված մարդկանցից մեկը Իրանի հետախուզության և անվտանգության հարցերով նախարար Մահմուդ Ալավին է:

(Visited 21 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика