Խստագույնս կպատժենք մեր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչներին․ Իրանը ԼՂ հակամարտության գոտուն մոտ սահմաններին ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը

Իրանն ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, հայտարարել է երկրի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին, գրում է Tasnim News Agency-ն։

Գեներալ-մայոր Մուսավին հայտարարել է, որ բանակն ուժեղացրել է ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևմտյան շրջաններում և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ ուժեր տեղակայել այդ շրջաններում:

Մուսավին ընդգծել է, որ Իրանը խստագույնս կպատժի իր սահմանների մոտ հայտնված թաքֆիր-ահաբեկիչներին, որոնք միայն անկայունություն և ատելություն են ծնում։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունների ֆոնին սահմանամերձ շրջաններում կարող են լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայվել՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար:

(Visited 27 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика