Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի մարդկային կորուստներին և ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, թե «երկու կողմն էլ 2000-ական զոհ ունեն»:

«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե ինքն արդյոք զոհված է, թե՝ ոչ:

Չեմ ուզում ահասարսուռ տպավորությունը շատ տարածվի, բայց հասկանո՞ւմ եք, կրակի խտությունը այլանդակ բարձր է. տասնյակ ավտոմեքենաներ,զրահամեքենաներ ուղղակի հօդս են ցնդել` առանց որևէ հետքի,հասկանո՞ւմ եք,երկու կողմից.մենք՝ իրենց, իրենք՝ մեզ:

Էսպիսի կռիվների մասշտաբում նույնականացնել դիակները շատ դեպքերում շատ բարդէ:Բայց հաստատ,ես ձեզ իմ անունովեմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է:

Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում:

Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել է Հովհաննիսյանը:

(Visited 55 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика