Վայրի կենդանիները հոշոտում են դիակները․ իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսանյութ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին` տեղեկացնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախյան պատերազմի շփման գծի ողջ երկայնքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին։

«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպեսեն վայրի կենդանիներն ուտում դիակները։Նման հումանիտար աղետը կարողէ հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի,Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով,այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վերոնշյալ տարածքում առկա են Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Տարածաշրջանը բնակավայր է հազվագյուտ և անհետացող կովկասյան ընձառյուծի, գորշ արջի, բեզոարյան այծի, սև և գրիֆոնի անգղերի ու այլ կենդանիների համար։

Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ է համաճարակների առաջացման վտանգը։

(Visited 9 079 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика